Սեպտեմբերի 5-ին մի շարք համայնքներում գազամատակարարումը կդադարեցվի
12:51 - 04 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 5-ին մի շարք համայնքներում գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ը մի քանի համայնքներում կդադարեցվի գազամատակարարումը:

Մասնավորապես կդադարեցվի.

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի, «Ռեդ Գրուփ» և «Փոքր Մհեր» ձեռնարկությունների,

Սյունիքի մարզի Ղովշուտ, Անդոկավան և Բարիկավան գյուղերի,

ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00-ն՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավ արևմտյան թաղամասի Բ-2 թաղի թվով 71 բազմաբնակարան շենքերի, Շահումյան 4-րդ, 5-րդ, 7-րդ փողոցների, 4-րդ փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, 6-րդ փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքների, Ծերնցի փողոցի բնակիչ-բաժանորդների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,

ժամը 08.00-ից մինչև սեպտեմբերի 6-ի ժամը 20.00-ն՝ Լոռու մարզի Մարգահովիտ, Լերմոնտով, Մեղրուտ գյուղերի, Վանաձոր քաղաքի, Շահումյան, Դարբաս, Բազում գյուղերի և «Սեզամ Գազ» և «Վաղ Վաս» ՍՊԸ-ներին պատկանող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել