«Սերգեյ Բագրատյանը պետք է քաղաքական պատասխանատվության ենթարկվի»․ «Իմ քայլի» պատգամավոր
13:01 - 28 ապրիլի, 2019

«Սերգեյ Բագրատյանը պետք է քաղաքական պատասխանատվության ենթարկվի»․ «Իմ քայլի» պատգամավոր

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մի քանի համայնքապետի հետ, ամենայն հավանականությամբ, հատելով ալկոհոլի թույլատրելի սահմանը, փորձել է ծեծի ենթարկել Ռազմիկ Տոնոյանին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

«Քաղաքացու օրվա տոնակատարությունից հետո այսօր տհաճ դեպքի հետ կապված ենք «լայվ» մտել, որ տեղեկացնենք, թե ինչ է տեղի ունեցել երեկ Եղգնաձոր քաղաքում։ ԱԺ մեծարգո պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մի քանի համայքնապետի հետ, ամենայն հավանականությամբ հատելով ալկոհոլի թույլատրելի սահմանը, անցել է շնորհքի, կուլտուրայի սահմանը, փորձել է ծեծի ենթարկել Ռազմիկ Տոնոյանին։ Բաց ենք թողնում ենք այն անդաստաիրակ հայհոյանքների շարքը, որ հնչել են փոխմարզպետի հասցեին։ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դիմում է փոխմարզպետինին՝ ով ես դու, որ եկել ես մեր մարզ և ուզում ես օրինականություն հաստատել։ Ես պատկերացնում եմ, որ ԲՀԿ-ն իր ամբողջ կազմով չի գիտակցում, թե ինչ է կատարվում երկրում, չեն հասկանում, որ իրավիճակն այնպես է փոխվել, որ ՀՀ-ում այլեւս օրինականությունն է առաջին տեղում, եւ իրենց համար օրինականության հաստատումը դա այն պատճառն է, որ փոխամրզպետին կարող են ասել՝ դու ինչ գործ ունես այստեղ՝ ռադ եղի քո ծննդավայրը»,- ասաց նա։

Պատգամավորը հավելեց, որ գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն․ «Չգիտեմ պարոն Բագրատյանը, իր կարգավիճակից օգտվելով, կարող է խուսափի պատասխանտվությունից, սակայն նա հանրության կողմից պետք պախարակվի։ Այս մարդը պետք է հասկանա, «Բարգավաճ Հայաստանը» պետք է հասկանա, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, չեն կարող փոխմարզպետին ասել՝ դու գործ տվող ես, որ մարդը փորձում է օրինականություն հաստատել։ Այն բոլոր համայնքապետերը, ովքեր եղել են նրա հետ, ովքեր մասնակից են եղել այդ հայհոյանքներին և բռնության գործադրելուն, պատասխանատվության են ենթարկվելու, իսկ պարոն Բագրատյանը պետք է քաղաքական պատասխանատովթյուն կրի»։

Քրիստինե Պողոսյանը հայտնեց նաև, որ այժմ գնում են հանդիպելու Վայոց ձորի մարզպետի և միջադեպին մասնակից համայնքապետերի հետ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել