tert.am։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կիրակի երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հավելելով, որ նախարարի այցի օրակարգը սկսվում է հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման այցելությամբ: Միջոցառումն անցկացվելու է Հայաստանի Ազգային պատկերասրահում:
ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունը տեղեկացրել էր, որ Լավրովի այցը Երևան կշարունակվի մինչև նոյեմբերի 11-ը: Հայաստանում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ Մնացականյանի հետ:
Նախատեսվում է երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի քննարկումներ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում արտաքին քաղաքական փոխգործակցության վերաբերյալ:
comment.count (0)