aysor.am: Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան այցի կազմակերպման շուրջ, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ներկայումս այցի կազմակերպման շուրջ աշխատանքներ տարվում են», - նշեց նա:

Նաղդալյանը տեղեկացրեց նաև, որ հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտի ընդլայման շուրջ աշխատանքները կրում են շարունակական բնույթ։