Սերժ Սարգսյանը կշարունակի մնալ որպես մեղադրյալ. բողոքը մերժվեց |1lurer.am|
12:25 - 11 դեկտեմբերի, 2019

Սերժ Սարգսյանը կշարունակի մնալ որպես մեղադրյալ. բողոքը մերժվեց |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժվել է այդ գործով Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ նրա պաշտպան Ա.Մակինյանի բողոքը: Վերջինիս հիմքում դրվել է ՀՀ պաշտոնաթող նախագահի գործառույթային անձեռնմխելության հանգամանքը՝ այն նկատառումով, որ երրորդ նախագահին վերագրվել է այնպիսի ենթադրյալ արարք, որը բխել է նրա կարգավիճակից և գործունեությունից:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի 2018թ. նոյեմբերի 15-ի որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշման՝ «եթե Նախագահն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել է իր մասնավոր, անձնական շահով կամ չի ունեցել համապատասխան գործողությունն իրականացնելու լիազորություն կամ դա իրականացրել է Սահմանադրությամբ իրեն վերապաված լիազորությունների անցմամբ, ապա նման գործողությունները չեն կարող առնչություն ունենալ Նախագահի կարգավիճակի հետ և պետք է գնահատվեն որպես Նախագահի կարգավիճակի հետ չկապված»:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում դատախազը հանգել է այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ նրան մեղսագրված են այնպիսի գործողություններ, որոնք չեն բխել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Ս. Սարգսյանին վերապահված լիազորություններից, որոնք անգամ ձևական առումով որևէ աղերս չունեն ՀՀ Նախագահի կարգավիճակի հետ, ուստի բացակայում է անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել