Սերժ Սարգսյանին տարածքային կորուստների մասին հարցից ավելի լուրջ հարցեր ենք տվել․ Քոչարյան
 |civilnet.am|
19:55 - 16 ապրիլի, 2020

Սերժ Սարգսյանին տարածքային կորուստների մասին հարցից ավելի լուրջ հարցեր ենք տվել․ Քոչարյան |civilnet.am|

civilnet.am: «Սերժ Սարգսյանը երբ ասում է՝ ճիշտ էր մասնակցելը, նա ճիշտ է»․ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Մենք ասացինք, որ Յուրի Խաչատուրովի չգալը սխալ էր, և Սերժ Սարգսյանն էլ դա ընդունեց, նա խոսել է Խաչատուրովի հետ և հորդորել նրան գալ»,- նշեց Քոչարյանը։

«Նորից եմ կրկնում, որ Խաչատուրովը Սերժ Սարգսյանի գալուց հետո ճիշտ կանի, որ գա և պատասխանի իրեն վերաբերող հարցերին, որպեսզի ամբողջական դառնա»,- ասաց Քոչարյանը և պատասխանեց հարցին, թե արդյոք ստացե՞լ են բոլոր պատասխանները։ - Իհարկե, ոչ։ Ստացել ենք հարցերի պատասխանները, որոնք մեզ փոխանցել է Սերժ Սարգսյանը, բայց դրանք բոլոր հարցերի պատասխանները չեն»։

«Մենք նախանշեցինք, և Սարգսյանն էլ ասաց այն պաշտոնյաների անունները, որոնք ունեն մեր մի շարք հարցերի պատասխանները»,- հավելեց հանձնաժողովի նախագահը։

Հիմնականում Սերժ Սարգսյանը հիշում էր շատ բաներ, անգամ ավելացնում էր որոշ բաներ, նկատեց Քոչարյանը։

Տարածքային կորուստների մասին հարցին Քոչարյանը պատասխանեց, որ «ավելի լուրջ հարցեր են տվել»։

«Բացթողումներ ունեցե՞լ են» հարցին ի պատասխան Քոչարյանն ասաց՝ իհարկե։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել