Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի վերացվի. դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը |news.am|
18:14 - 26 փետրվարի, 2020

Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի վերացվի. դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը |news.am|

news.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն երկրից չհեռանալու մասին միջնորդությունը չի վերացվի: Այս լուրը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի պաշտպանները դատարանին միջնորդություն էին ներկայացրել՝ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել