armenpress.am:  2019 թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը 4 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից:

2019 թվականի դեկտեմբերի 9-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 45 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 41 սանտիմետրի դիմաց:

Նույն աղբյուրի համաձայն՝ Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարի Սեւանա լիճ է տեղափոխվել 156 միլիոն 872 հազար խորանարդ մետր ջուր, իսկ փոխարենը ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 143 միլիոն 857 հազար խորանարդ մետր ջուր: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի՝ լճի ջրային պաշարների դրական հաշվեկշիռը հաջողվել է ապահովել սահմանված չափաքանակներից ավելի քիչ ծավալների ջրբացթողումների արդյունքում: