tert.am:  Սիրիական բանակի մարտիկները շաբաթ հաջողությամբ հարձակողական գործողություն են իրականացրել Իդլիբի նահանգի հարավ-արևելյան ուղղությամբ և «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչների ամրակետից 4 կմ հեռավորության վրա գտնվող Մաարեթ Նաամանեում :

Կառավարական ուժերի հրետանին հարվածներ է հասցրել այս քաղաքի մուտքի մոտ հակառակորդի պաշտպանական գծերի ուղղությամբ:

Ավելի վաղ զորքերը հսկողության տակ էին առել Աբու-Ջրեյֆ, Թլեմանս, Թաքքանա, Մաար-Շամարին բնակելի կետերը և Մաարեթ-Նաամանի արվարձանները: Զինյալների թվում տասնյակ զոհեր և վիրավորներ կան:


Սիրիական հրետանին գիշերը ինտենսիվ հարվածներ է հասցրել Հալեպի արևմտյան մերձակայքում գտնվող խմբավորումների դիրքերին: Ինչպես հաղորդել է SANA գործակալությունը՝ զինյալների շարքերում զգալի կորուստներ կան:

Հաղորդվում է, զորքերը հակառակորդի ուղղությամբ հարձակում են իրականացնում սահմանային գծի ամբողջ երկայնքով՝ Ջամիաթ-էզ-Համրա բնակելի թաղամասից մինչև Ռաշիդին միկրոշրջան: Կրակը շարունակվում է Հան-էլ-Ասալ, Էլ-Մանսուրա, Բուհուս և Քֆար-Նահա բնակավայրերում գտնվող ահաբեկիչների ամրակետերի ուղղությամբ:

Շաբաթ Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ էր ուղարկել ուղերձ, որում նշվում է, որ կառավարական զորքերը ռազմական գործողություններ են իրականացնում Իդլիբ և Հալեպ նահանգներում «օգնության համար սիրիական բանակին դիմած խաղաղ բնակիչների պաշտպանության նպատակով»: