ermenihaber.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին անդրադարձել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի իրականացրած ռամական գործողություններին։

Մակրոնը շեշտել է, որ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելուց հետո Թուրքիան թող չկարծի, որ եղածը եղած է ու զորակցություն սպասի ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից։

Ֆրանսիայի նախագահն այդ մասին հայտարարել է ավիավթարից Մալիում զոհված ֆրանսիացի զինվորականների թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։ Մակրոնը բավականին կոշտ է արտահայտվել նաև ՆԱՏՕ-ի ներկա վիճակի մասին՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն «ուղեղային մահ» է ապրում և սթափվելու կարիք ունի: