armenpress.am: Սլովենիան վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ մամուլի ասուլիսում՝ նվիրված նույն համաձայնագրի ստորագրման 2-ամյակին:

«Համաձայնագիրն արդեն վավերացրել է 16 երկիր, ևս 5-ում ավարտին է մոտենում գործընթացը: Իսկ րոպեներ առաջ ինձ տեղեկացրին, որ վավերացրել է նաև Սլովենիան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: