«Սպայկա» ընկերությունը դադարեցնում է մթերումները |lragir.am|
13:14 - 05 ապրիլի, 2019

«Սպայկա» ընկերությունը դադարեցնում է մթերումները |lragir.am|

lragir.am: «Սպայկա» ընկերությունը դադարեցնում է մթերումները, այսօր հրավիրած ասուլիսում ասաց Սպայկայի սեփականատեր Դավիթ Ղազարյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել 7 մլրդ դրամ հարկերից ու մաքսատուրքերից խուսափելու մեղադրանքով:

«Մենք այսօր ունեցել ենք ժողով, ես ասել եմ՝ ընկերությունը պետք է աշխատի իր բնականոն հունով, եթե ինձ կալանավորեն: Հարց է քննարկվել ապագա մթերումների մասին: Դիմացը ծիրանն է, էլ չեմ ասում կաթը, որ պետք է ծավալները մեծացնեինք մինչև մայիս: Ես ասել եմ՝ ժողովուրդ ջան, ես պատրաստ չեմ: Ի՞նչ է նշանակում ես ծիրան մթերեմ, տանեմ ծիրանը մինուսով ծախեմ, ՊԵԿ-ը գա իմ վրա շահութահարկ գրի: Ինչի՞ համար:

Մոռացեք մթերումը, մենք չենք անելու, բռնեն ըսենց ճզմեն, մենք մթերե՞նք: Վեց ամիս ՊԵԿ-ը քննություն է տարել, մի հատ հարցրեք՝ խի՞ չեք կանչել մարդուն ասել՝ հարկ պիտի վճարես: Խի՞ ես վնաս տալիս մարդուն, խի՞ մեր 100 միլիոնը հարամ արեցիր»,- ասաց Դավիթ Ղազարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել