Սպառողական շուկայում օգոստոս ամսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.6% |armenpress.am|
09:53 - 04 սեպտեմբերի, 2019

Սպառողական շուկայում օգոստոս ամսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.6% |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. օգոստոսը 2018թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 0.6%, իսկ օգոստոսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.4% գնանկում:

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. օգոստոսին սպառողական գների փոփոխությունները ՀՀ-ում:

Մեկամյա կտրվածքով գնանկում արձանագրվել է սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ ապրանքախմբում (-0.3%), ինչպես նաև կապի (-0.1%) և հանգստի ու մշակույթի ոլորտներում (-1.1%):

2019թ-ի օգոստոսը 2018թ. օգոստոսի նկատմամբ 4.5%-ով գնաճ է արձանագրվել ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ ապրանքախմբերում, ինչպես նաև՝ հագուստ և կոշիկի ապրանքախմբում՝ 8.6%-ով:

2019թ. հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3% (նախորդ նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.2% նվազում):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գները նվազել են 0.6-0.3%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի, Վանաձոր և Գավառ քաղաքներում:

Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նվազել է 0.4%-ով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել