tert.am: Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումն անհամատեղելի է նորագույն F-35 ամերիկյան ինքնաթիռների` Անկարային վաճառքի հետ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս որոշումը հաստատել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ստեֆանի Գրիշեմը:

«F-35-ը չի կարող գոյակցել հետախուզական տեղեկության հավաքման ռուսական հարթակի հետ, որն օգտագործվելու է կործանիչի առաջադեմ հնարավորություններ ուսումնասիրելու համար», - մեկնաբանել է Գրիշեմը: