azatutyun.am: Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասն այսօր կայցելի Հայաստան, այս մասին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու է։ Այս մասին հայտարարվել էր Բիշքեկում՝ արտգործնախարարաների հանդիպման ժամանակ։ Զասի հայաստանյան օրակարգում հանդիպումն է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ՀԱՊԿ ԱԳ նախարարները հավանություն են տվել Ստանիսլավ Զասի թեկնածությանը գլխավոր քարտուղարի պաշտոնում, ով, կազմակերպության անդամ բոլոր պետությունների ղեկավարների հավանությանն արժանանալու դեպքում, այդ պաշտոնը կստանձնի 2020 թվականի հունվարի 1-ից։