Ստյոպա Սաֆարյանը խախտում է ժողովրդավարական երկրներում գործող իրավական ու էթիկական նորմերը․ Տիգրան Հակոբյան |aravot.am|
08:08 - 30 հոկտեմբերի, 2019

Ստյոպա Սաֆարյանը խախտում է ժողովրդավարական երկրներում գործող իրավական ու էթիկական նորմերը․ Տիգրան Հակոբյան |aravot.am|

aravot.am։ «Ծանոթ եմ պարոն Սաֆարյանի գրառմանը եւ ցավով պետք է նշեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ զանգվածային լրատվամիջոցների գործունեությանը, ազատությանը, տեղեկատվություն ստանալու մատչելիությանը վերաբերվող գնահատականներում նա խախտում է ժողովրդավարական երկրներում գործող իրավական ու էթիկական նորմերը»,- այսպիսի կարծիք հայտնեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ թե ի՞նչ գնահատական կտա «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի՝ որոշ լրատվամիջոցների այսօրվա միջոցառումը լուսաբանելու արգելքի մասին:

Պարոն Սաֆարյանը նախօրեին հայտարարել էր, որ «News.am», «Hayeli.am», «168.am», «Yerevan Today», «7or.am», «Livenews.am» կայքերի, «5-րդ ալիք» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների համար մուտքը փակ է լինելու այսօրվա իր կազմակերպած միջոցառմանը:

Այսօր «արգելանքի տակ ընկած» լրատվամիջոցների լրագրողներն, այնուամենայնիվ, փորձել են մասնակցել միջոցառմանը, սակայն Սաֆարյանը թույլ չի տվել ներս մտնել՝ համարելով, որ դա իր իրավունքն է:

Տիգրան Հակոբյանի համար Սաֆարյանի այս մոտեցումը տարօրինակ է.«Քանի որ պարոն Սաֆարյանը հանդիսանում է Հանրային խորհրդի անդամ, ղեկավարում է հասարակական կազմակերպություն եւ դիրքավորում է ինքն իրեն որպես ազատական գաղափարներ կրող անձ: Լրատվամիջոցների բնականոն գործունեությունը խոչընդոտելու Սաֆարյանի փորձերին, գնահատական տվել են խոսքի ազատությունը պաշտպանող եւ լրագրողական կազմակերպությունները:

Որպես Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ, ես կառանձնացնեմ հեռարձակողների նկատմամբ պարոն Սաֆարյանի խտրական վերաբերմունքը: Հիշեցնեմ՝ ՄԱՀՀԻ տնօրենին, որ «Երկիր մեդիա» եւ «ԹիՎի 5» հեռուստաընկերությունները լիցենզավորված հեռարձակող կազմակերպություններ են, որոնց անխափան գործունեությունը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ եւ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, այլ ոչ թե առանձին անձերի եւ կազմակերպությունների ցանկությամբ եւ ընտրությամբ»:

Շարունակությունը՝ aravot.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել