Ստոլտենբերգը հավաստեց ՆԱՏՕ-ին Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցության հեռանկարը |armenpress.am|
13:22 - 03 դեկտեմբերի, 2019

Ստոլտենբերգը հավաստեց ՆԱՏՕ-ին Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցության հեռանկարը |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն որեւիցե որոշակի ժամկետ չի սահմանում Ուկրաինայի եւ Վրաստանի հնարավոր անդամակցության համար, բայց հաստատում Է այդ հեռանկարը: Այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

Նա Լոնդոնում, որտեղ անցկացվելու Է ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հանդիպումը, ելույթ Է ունեցել դիսկուսիոն համաժողովում: Հեռարձակումն իրականացրել Է դաշինքի մամուլի ծառայությունը: «ՆԱՏՕ-ն դեռ Բուխարեստի գագաթնաժողովում Է որոշել, որ Ուկրաինան եւ Վրաստանը դառնալու են դաշինքի անդամներ: Այդ որոշումը մնում Է: Միեւնույն ժամանակ մենք չենք սահմանում ստույգ ժամանակային շրջանակներ: Այժմ մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, թե ինչպես կարող ենք այդ երկրներին օգնել՝ շարժվելու եվրատլանտյան ինտեգրացման ուղղութամբ»,-հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, պատասխանելով այն հարցին, թե Կիեւն ու Թբիլիսին երբ կարող են հրավեր ստանալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել