Ստուգվել են 487 տնտեսվարող սուբյեկտներ, դրանցից 50-ի աշխատանքը ժամանակավորապես կասեցվել է․Աշոտ Հարությունյան
17:26 - 16 ապրիլի, 2020

Ստուգվել են 487 տնտեսվարող սուբյեկտներ, դրանցից 50-ի աշխատանքը ժամանակավորապես կասեցվել է․Աշոտ Հարությունյան

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչ Աշոտ Հարությունյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ տնտեսվարող սուբյեկտների գործունեության վերահսկման և հակահամաճարակային աշխատանքներին։ 

«Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու և աշխատաողների առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունները առաջնորդվում են հետևյալ կանոններով՝ ապահովել պայմաններ աշխատակիցների ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման համար, աշխատավայրում ապահովել ջրի և օճախի, ալկոհոլային հիմքավ ախտահանիչների, եռաշերտ դիակների, ձեռնոցների առկայությունը»,-ասաց Հարությունանը։
Վերջինս հավելեց, որ պարտադիր է, որ այն աշխատակիցները, ովքեր անմիջական շփում ունեն հաճախորդների հետ կրեն դիմակներ։ Յուրաքանչյուր 10 աշխատակցի համար պետք է աշխատատեղը  ապահովված լինի առնվազն մեկ ծորակով։ Գործատուի կողմից օրական 2 անգամ պետք է չափվի աշխատակիցները ջերմությոնը և տվյալները լրացվեն գրանցամատյանում։ 

«Տարածքի ախտահանման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80 տոկոս սպիրտային հիմք պարունակով լուծույթներով։ Սարքավորումները, հպման մակերևույթները ախտահանել օրական առնվազն երկու անգամ։Ապահովել աշխատակիցների նվազագույնը երկու մետր հեավորությունը։  Անձնական, դրսի և տնային, աշխատանքային հագուստի պահպանման համար  ապահովել սանիտարական հագուստի համար նախատեսված հանդերձապահարաններ։ Սահմանափակել ներգնա և արտագնա գրծուղումները»,- ասաց Հարությունյանը։ 

Գործատուները պետք է  հարգելի համարեն սուր- շնչառական վարակներին բնորոշ ախտանիշներ ունեցող  աշխատակիցների բացակայությունները, բացառել վերջիններիս մուտքը աշխատավայր։ Եթե ախտանիշները ի հայտ են գալիս աշխատանքի ընթացքում, ապա պետք է անհապաղ հատնվել Առողջապահության նախարարությւոն և իրականացնել աշխատողի մեկոսացում։

«Աշխատավայրում՝ աշխատողներից որևէ մեկի մոտ վարակի հաստատման դեպքում շտապ առանձնացնել այն անձանց շրջանակը, ովքեր շփում են ունեցել վարակակիր անձի հետ և հայտնել ԱՆ։ 
Աշխատավայրում վարակի կասկածով աշխատակից ունենալու դեպքում զանգահարել ԱՆ թեժ գիծ, հնարավորության դեպքում ախտահանել այն տարածքը, որտեղ աշխատել է աշխատակիցը, ինչպես նաև ցանկացած տարածք և մակերես, որը կարող էր հասանելի լինել այդ աշխատակցին»,- հավելեց Հարությունյանը։

Խոցելի խմբերի՝ 60  և ավելի տարիքի, շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ կամ այլ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց  համար սահմանել ճկուն աշխատանքային գրաֆիկներ։ Աշխատավայրում հիվանդության կասկածի պարագայում,  բնորոշ ախտանիշների դեպքում հրահանգել աշխատակցին անցնել տնային աշխատանքի ռեժիմի, իսկ եթե անհնար է, ապա հրահանգել աշխատակցին լքել աշխատանքի վայրը։

« Այս ընթացքում տեսչական մարմինն իրականացրել է ՝ 487 մշտադիտարկում։ Կազմվել են հաշվետվություններ, շուրջ 55 կազմակերպությունների կամ նրանց մասնաճկուղերի աշխատանքները պարետի որոշմամաբ՝ որոշ ժամանակով կազսեցվել են։ Արձանագրված խախտումները հիմնականում վերաբերում են՝ հաճախորդների հետ շփման ընթացքում դիմակներ չկրելու  պատճառով, անհրաժեշտ ծորակների քանակ չունենալու, փակվող աղբամաններ չունենալու պատճառով և այլն»,- կատարված աշխատանքների վերաբերյալ  ասաց Հարությունյանը։

Տեսչական մարմնի ներկայացուցիչը հավելեց նաև, որ ավելի քան 400 տնտսվարող սուբյեկտների էլեկտրոնային հասցեներին  ուղարկվել են անհրաժեշտ գործողությունների ուղեցույցեր։ Տեսչական մարմնում հաստատված վարակված դեպքերի վերաբերյալ Հարությունյանն ասաց՝ 

«Տեսչական մարմնից վարակված և հաստատված դեպքերի քանակը երկուսն է։ Հիվանդության ընթացքը թեթև է։ Ավելացված նոր դեպքեր չկան։ Մեկուսացված և ինքնամեկուսացված շուրջ 31 աշխատակիցների թեստերի արդյունքները եղել են բացասական»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել