Սրճարանների ապամոնտաժման աշխատանքները դադարեցվեցին, սրճարանների աշխատակիցները երեկոյան քննարկում կունենան քաղաքապետարանում
12:04 - 13 մարտի, 2019

Սրճարանների ապամոնտաժման աշխատանքները դադարեցվեցին, սրճարանների աշխատակիցները երեկոյան քննարկում կունենան քաղաքապետարանում

Օպերայի շրջակայքում գործող սրճարանների սեփականատերերին այսօր երեկոյան՝ ժամը 18։00-ին հրավիրելու են քաղաքապետարան, լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ միաժամանակ շեշտելով, որ անկախ ամեն ինչից՝ սրճարանները պետք է ապամոնտաժվեն։

«Ոստիկանության հետ քննարկեցինք, որ ավելի նպատակահարմար կլինի մի պահ գործողությունները դադարեցնենք, մինչև վաղը սպասենք և քննարկենք, հասկանանք, թե իրենք ինչ են ուզում մեզնից։ Փորձում ենք նրանց լսել, բայց մենք էլ ասում ենք, որ սրճարանները չեն կարող լինել կանաչ տարածքների հաշվին։ Գնանք՝ քաղաքապետի հետ էլ քննարկենք, մեր հետագա գործողությունների մասին կտեղեկացնենք», - ասաց պաշտոնյան։

aysor.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել