Սևանա լճի մակարդակի բարձրացումը պետք է իրականացվի ցանկացած գնով
06:22 - 12 հուլիսի, 2019

Սևանա լճի մակարդակի բարձրացումը պետք է իրականացվի ցանկացած գնով

Հայկական բնապահպանական ճակատ ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ակադեմիայի էկոկենտրոնի գիտնականների հետազոտությունների արդյունքում կառուցած այս դիագրամմայում պարզ երևում է, թե ինչպես է 2002 թվականից հետո Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց նվազել ջրում քլորոֆիլ a-ի պարունակությունը։

2011-20012թթ այն հասել է նվազագույն ցուցանիշների, իսկ դրանից հետո լճի մակարդակի բարձրացման կասեցման հետ միասին նորից սկսել է աճել և 2018-2019թթ նկատվել է կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճ։

Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ լճի մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի և պետք է իրականացվի ցանկացած գնով։ Այս մասին նշված է նաև Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի դեռ 2009 թվականի հետազոտության մեջ․ «Լճային էկոհամակարգի վերակառուցումը ղեկավարող միակ ռադիկալ միջոցառումը լճի մակարդակի արհեստական բարձրացումն է Բալթիկ ծովի մակարդակից մինչեւ 1903.5 մ բարձրությունը»։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել