shantnews.am: Հայաստանի՝ միանգամից երկու օրենքով Սևանի լճի մակարդակը պետք է մինչև 2030 թվականը հասնի 1903,5 մետր մակարդակի, և դրա համար այն ամեն տարի պետք է բարձրանա 30 սանտիմետրով։ Այս մասին այսօր Ազգային ժողովի իր ղեկավարած հանձնաժողովում ասաց իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

Նրա խոսքերով՝ օրենքի այս պահանջի տրամաբանությունն այն է, որ Սևանի մակարդակը պետք է նշված չափի լինի, որպեսզի լճում բավարար ջուր լինի, և լիճը կարողանա ինքնամաքրվել։