shantnews.am։ Ազգային ժողովում Սևանի հարցով քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հայտնեց, որ ներկայում Սևանի մակարդակը մոտ 5 սանտիմետրով ավելի բարձր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Կարապետյանը նաև նշեց, որ ջրի բարձրացումից հետո սկսվել է ջրի տակ մնացած կոճղերի հատվածների մաքրումը։ Նա հույս հայտնեց, որ նույնը կարվի նաև Սևան լցվող կոյուղաջրերի մաքրման և առհասարակ Սևանի պլանավորման հարցերում։

Այսօր ԱԺ ներկայացրած նախագծով Կարապետյանը առաջարկում է սահմանափակել այն հնարավորությունը, երբ ամեն տարի կառավարությունը դիմում է խորհրդարանին, փոփոխություն է անում օրենքում և հավելյալ ջրառ է իրականացնում։ Կարապետյանն առաջարկում է սահմանել, որ տարեկան 170 միլիոն խորանարդ մետրից ավելի ջրառն արգելվում է։