Վազգեն Մանուկյանը կվերնշանակվի Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում
07:06 - 04 ապրիլի, 2019

Վազգեն Մանուկյանը կվերնշանակվի Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում

ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստի օրակարգում  ընդգրկված է Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում վերանշանակելու հարցը:

«Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հանրային խորհրդի նախագահ նշանակել Վազգեն Մանուկյանին»,- նշված է որոշման նախագծում:

Մանուկյանը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ է 2009 թվականի մարտից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել