Իրավաբան, փաստաբան, Սահմանադրական դատարանի դատավոր։ Ծնվել է 1975թ. ապրիլի 20-ին։
Կրթությունը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, Նոթինգեմի համալսարանի մարդու իրավունքների մագիստրոսական կուրս։
Աշխատանքային գործունեությունը․
1996-1997թթ․ Կենտրոնական բանկի իրավաբան-մասնագետ,
1997-1998թթ. ԼՂՀ զինդատախազության հատուկ բաժնի պետի օգնական,
1998-1999թթ. ԼՂՀ-ում տեղակայված կայազորների զինդատախազության քննիչ, զինդատախազի օգնական,
1999թ. Կենտրոնական բանկի իրավաբան-մասնագետ,
1999-2000թթ․ «Հայներարտբանկ» ՓԲԸ գրավի վարչության պետ։
2000թ. «Հայներարտբանկ» ՓԲԸ իրավաբանական խորհրդատվության վարչության պետ,
2001-2003թթ. «Ռայթ-իրավաբանական խումբ» ՍՊԸ-ում իրավախորհրդատու։
2003-2005թթ. «Ռայթ-իրավաբանական խումբ» ՍՊԸ գորժադիր տնօրեն,
2005թ.-ից մինչ օրս փաստաբանական գործունեություն ՀՀ դատական բոլոր ատյաններում, ՄԻԵԴ-ում։
Գրիգորյանը հայտնի է, որպես քաղաքական շարժառիթներով կատարված հանցագործությունների գործերով տուժողների շահերի ներկայացուցիչ։ 2007թ.-ից ի վեր տարբեր ընտրություններով եղել է ՍԴ-ում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների պաշտպան, ՄԻԵԴ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց ներկայացուցիչ։
2019 թ․ հունիսի 18-ին 99 կողմ և 22 դեմ ձայնով ընտրվել է ՍԴ դատավոր։