Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն. նախագահի աշխատակազմը ստացել է ՍԴ դատավորի նամակը |azatutyun.am|
09:37 - 05 հուլիսի, 2019

Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն. նախագահի աշխատակազմը ստացել է ՍԴ դատավորի նամակը |azatutyun.am|

azatutyun.am: Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն:

«Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվել էլ՝ արդյո՞ք նախագահը կարծում է, որ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, պատրաստվո՞ւմ է արձագանքել Վահե Գրիգորյանի նամակին, ո՞ր տարբերակն է ընդունելի համարում։

Նշենք, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացրել էր նախագահ Արմեն Սարգսյանը։

Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Ազգային ժողովում երդվելիս հայտարարեց ՍԴ-ում ճգնաժամի մասին, որը պայմանավորված է Սահմանադրական դատարանի գործող կազմով։

Որոշումները, ըստ Սահմանադրության, ընդունում են դատավորները՝ որոշ դեպքերում հինգ, որոշ դեպքերում՝ վեց դատավորի քվեով: Մինչդեռ 9 հոգանոց ՍԴ-ի կազմից յոթը անդամի կարգավիճակ ունեն, ուստիև որոշում կայացնելու լիազորություն չունեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել