Վաղվանից ԱԻՆ-ը կանգառներում օրը երկու անգամ կիրականացնի ախտահանման աշխատանքներ
 |news.am|
21:07 - 27 մարտի, 2020

Վաղվանից ԱԻՆ-ը կանգառներում օրը երկու անգամ կիրականացնի ախտահանման աշխատանքներ |news.am|

news.am: ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է շուրջ 500 ահազանգ, որոնցից 286-ը պայանավորված են եղել զուտ կորոնավիրուսով, իսկ մնացածը՝ կորոնավիրուսի հետ կապված այլ խնդիրներով: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը:

«ԱԻ մեքենանաներով մեկուսացվել է շուրջ 400 կոնտակտավոր, փրկարար ծառայության հոգեբանական ծառայության կողմից այս ընթացքում կոնտակտավորներին և նրանց ընտանիքի անդամներին և այլ քաղաքացիների, որոնք դիմել են, ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն»,- նշեց նա:

Փոխնախարարն ընդգծեց, որ մինչ այս պահը, ըստ անհրաժեշտության, ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից համայնքների հետ համատեղ մի շարք հանրային տարածքներում իրականացվել են ախտահանման գործողություններ:

«Եթե մինչ այս պահը իրականացվել են ըստ անհրաժեշտության, վաղը առավոտյան ժամը 6-ից ԱԻՆ  փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից ողջ հանրապետության հանրային տարածքներում, մասնավորապես կանգառներում իմպերատիվ, օրը երկու անգամ կիրականացվեն ախտահանման աշխատանքներ»,- ընդգծեց Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել