Վաշինգտոնում նշվել է ՆԱՏՕ-ի հիմնադրման 70-ամյակը
11:48 - 04 ապրիլի, 2019

Վաշինգտոնում նշվել է ՆԱՏՕ-ի հիմնադրման 70-ամյակը

Երեկ Վաշինգտոնում հավաքվել էին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները՝ նշելու կազմակերպության հիմնադրման 70-ամյակը։

Միջոցառմանը, որին ներկա էր նաև ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն, տեղի է ունեցել այն նույն դահլիճում, որտեղ 1949թ․ ապրիլի 4-ին կազմակերպության 12 հիմնադիր անդամները հավաքվել էին՝ ստորագրելու Հյուսիսատլանտյան պայմանագիրը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջույնի իր խոսքում նշել է․ «Այն (պայմանագիրը) անցել է ժամանակի փորձությունը, քանի որ մենք մնացինք միավորված մեր հիմնական պարտավորություն շուրջ՝ պաշտպանել մեկս մյուսին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել