Վարդգես Գասպարին հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետի հետ․ նա փորձելու է մտնել դատարան
11:01 - 15 մայիսի, 2019

Վարդգես Գասպարին հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետի հետ․ նա փորձելու է մտնել դատարան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը:

ՍիվիլՆեթի ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ ոստիկաններից մեկը հեռախոսով մոտեցավ Վարդգես Գասպարիին ՝ նշելով, որ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ուզում է խոսել իր հետ։ Զրույցի ավարտից հետո Գասպարին նշեց, որ Օսիպյանի ասելով՝ թյուրիմացություն է եղել, իմ անվտանգությունից ելնելով ոստիկանները թույլ չեն տալիս մտնել ինձ դատարանի դահլիճ։ Ոստիկանապետը նշել է, որ իրենք կարող են ապահովել Գասպարիի անվտանությունը։ Գասպարին փորձելու է մտնել դատարան։

Ավելի վաղ ոստիկանները ակտիվիստ Վարդգես Գասպարիին թույլ չէին տվել մտնել դատարանի շենք՝ նշելով, որ դա նրա անվտանգությունից է բխում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել