«Վարորդի Ընկեր» ՀԿ նախագահը և իր ներկայացուցիչ՝ փաստաբան Տիգրան Ղազարյանն այսօր՝ դեկտեմբերի 12–ին, միջնորդություն-խնդրագիր հանձնեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի նախագահը դիմի ՀՀ Սահմանադրական դատարան՝ ստուգելու «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված լրացման հետևանքով դատական կարգով բողոքարկման համար նախատեսված 4000 դրամ պետական տուրքի վերաբերյալ օրենքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

Տվյալ փոփոխությամբ, 5000 դրամանոց խախտում ունեցող քաղաքացին այն դատական կարգով բողոքարկելու համար պետք է վճարի որպես տուրք 4000 դրամ։