Վարչական դատարանը երկրորդ անգամ վերադարձրել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի հայցադիմումը |hetq.am|
14:04 - 18 ապրիլի, 2020

Վարչական դատարանը երկրորդ անգամ վերադարձրել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի հայցադիմումը |hetq.am|

hetq.am: Վարչական դատարանը երկրորդ անգամ է վերադարձրել Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի ներկայացրած հայցադիմումը: Փաստաբանը պահանջել էր, որպեսզի դատարանը պարտավորեցնի քրեակատարողական ծառայությանը ձեռնպահ մնալ մինչև կորոնավիրուսով պայմանավորված համավարակի տարածման վտանգի ամբողջական վերացումը, առնվազն մինչև Հանրապետության բոլոր քաղաքացիների նկատմամբ կիրառված տեղաշարժի սահմանափակման դադարեցումը, Ռոբերտ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկում պահելուց:

Այսինքն՝ մինչև նշված ժամկետի ավարտը բացառել Ռոբերտ Քոչարյանի պահելը որևէ քրեակատարողական հիմնարկում և ապահովել անհապաղ ազատ արձակումը քրեակատարողական հիմնարկից մինչև դատարանի որոշմամբ սահմանված ժամկետը:

Քրեակատարողական ծառայության դեմ հայցադիմումը Վարչական դատարան է ներկայացվել էլեկտրոնային փոստով՝ ապրիլի 7-ին: Արդեն ապրիլի 10-ին Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը վերադարձրել է հայցադիմումը, արձանագրելով, որ հայցվորի ներկայացրած պահանջը հստակ չէ, այն տարընթերցումների և տարամեկնաբանման տեղիք է տալիս:

«Պարզ չէ՝ Հայցվորն ակնկալել է գործողության կատարում, թե՝ գործողության կատարումից ձեռնպահ մնալ, ընդ որում՝ հայցատեսակի վերաբերյալ իրավական հիմքի մատնանշման և վերլուծության վերաբերյալ դատողություններ առկա չեն նաև հայցադիմումում, որպիսի պայմաններում Դատարանը զրկված է օբյեկտիվորեն գնահատելու Հայցվորի պահանջը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով հատկորոշված կոնկրետ հայցատեսակի շրջանակներում լինելու փաստը, ինչն ունի էական նշանակություն հայցադիմումի ընդունելիության փուլում հայց հարուցելու իրավունքի իրականացման նախադրյալների պարզման նպատակով»,-նշված էհայցադիմումը վերադարձնլու որոշման մեջ:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել