Վարչապետը շնորհավորեց Արցախում տեղի ունեցած ընտրությունների առիթով և նշեց մի քանի խոսուն փաստեր |armenpress.am|
12:01 - 02 ապրիլի, 2020

Վարչապետը շնորհավորեց Արցախում տեղի ունեցած ընտրությունների առիթով և նշեց մի քանի խոսուն փաստեր |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում բոլորին շնորհավորեց Արցախում տեղի ունեցած ընտրությունների առիթով: Վարչապետի կարծիքով՝ կայացել են բարձր որակի ընտրություններ, ինչի մասին են վկայում ընտրությունների պաշտոնական արդյունքները:

«Արձանագրենք, որ նախագահական ընտրությունների հանգուցալուծումն առաջին փուլով տալու համար թեկնածուներից մեկին՝ Արայիկ Հարությունյանին, նախնական արդյունքներով չի հերիքել մի քանի հարյուր ձայն: Այս փաստն ինքնին բավականին խոսուն է: Բավականին խոսուն է նաև նախագահի թեկնածուների ու Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող ուժերի աննախադեպ մեծ թիվը:

Բավականին խոսուն է այն փաստը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ուժեր»,- ասաց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել