Վարչապետը պարբերաբար տեղեկություններ է ստանում «1000 դրամների» հիմնադրամին պակաս վճարվող գումարների վերաբերյալ |armenpress.am|
13:39 - 17 ապրիլի, 2019

Վարչապետը պարբերաբար տեղեկություններ է ստանում «1000 դրամների» հիմնադրամին պակաս վճարվող գումարների վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Նիկոլ Փաշինյանը պարբերաբար տեղեկություններ է ստանում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին չվճարվող կամ պակաս վճարվող գումարների վերաբերյալ:

Այս մասին ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում ասաց Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի դիտարկմանը, համաձայն որի ստվերից ընկերությունները դուրս են գալիս, բայց հիմնադրամին 1000 դրամների վճարումների քանակը չի ավելանում:

«Դա նորություն չէ, որ այդ հիմնադրամի հետ կապված վճարումների ամբողջականության խնդիր իրականում կա: Ես այդպիսի տեղեկություններ ստանում եմ պարբերաբար, որ 1000 դրամները միշտ չէ, որ ամբողջական վճարվում են, և կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել