Վարչապետի մասնակցությամբ քննարկվել են ճանապարհային երթևեկության անվտանգության հարցեր
06:17 - 15 հուլիսի, 2019

Վարչապետի մասնակցությամբ քննարկվել են ճանապարհային երթևեկության անվտանգության հարցեր

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր իմ խնդրանքով վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ բավական արդյունավետ քննարկում` ճանապարհային երթեւեկության անվտանգության վերաբերյալ։

Մոտ երկու ժամ տեւած հանդիպմանը ակտիվիստներն ու ՀԿ ղեկավարները վարչապետին ու կառավարության անդամներին ներկայացրին իրենց դիտողություններն ու առաջակությունները, ծանոթացան սպասվող բարեփոխումների բովանդակությանն ու դրանց իրականացման վերջնաժամկետներին։

Առավել մանրամասն կներկայացնենք վաղը նախատեսված մամուլի ասուլիսին։ Աշխատանքները ավելի արդյունավետ կարգավորելու եւ վերահսկելու համար, պայմանավորվեցինք հանդիպել ամիսը մեկ անգամ։ Դրա համար վարչապետին կից ստեղծվում է խորհուրդ, որի մեջ ներգրավված կլինեն նաեւ քաղաքացիներ։

Սիրելի ընկերներ, եթե ունեք առաջարկներ, գաղափարներ կարող եք ուղարկել ինձ։
Անվտանգ երթեւեկություն բոլորիս»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել