Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին
12:10 - 21 ապրիլի, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի ժողովրդավարական սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնք հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների պատճառ են դարձել։

Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին՝ Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնք հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների պատճառ դարձան: Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այդ սարսափելի ոճրագործությունները և վերահաստատում իր հանձնառությունը՝ միջազգային հանրության հետ համատեղ պայքարելու մեր օրերում ահագնացող այդ չարիքի դեմ: Շրի Լանկայի համար այս դժվարին պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով ուժ և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել