«Վեոն Արմենիա»-ն դիմել է ՀԾԿՀ-ին՝ մտադրություն հայտնելով «Բիլայն» ապրանքանիշը վաճառել «Յուքոմ»-ին |armtimes.com|
13:35 - 30 դեկտեմբերի, 2019

«Վեոն Արմենիա»-ն դիմել է ՀԾԿՀ-ին՝ մտադրություն հայտնելով «Բիլայն» ապրանքանիշը վաճառել «Յուքոմ»-ին |armtimes.com|

armtimes.com: «Վեոն Արմենիա» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով մտադրություն հայտնելով իրենց ապրանքանիշը (Բիլայն) «Յուքոմ» ընկերությանը վաճառել: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը:

«Հանձնաժողովը ստացել է գրություն, որով «Բիլայն» ընկերությունը դիմել է մեզ, որ ՀԾԿՀ-ն համաձայնություն տա գործարքին. այժմ այն գտնվում է ուսումնասիրության փուլում»,- ասաց Ազիզյանը՝ հավելելով, որ գրությունը ստացել են դեկտեմբերի 27-ի երեկոյան։

 

Ազիզյանը նաեւ տեղեկացրեց, որ բացի ՀԾԿՀ-ից տարբեր գերատեսչություններ եւս պետք է համաձայնություն տան։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել