Վերահսկողական գործառույթները շատ կարևոր են բոլորի համար. քաղաքապետը` Շենգավիթի ղեկավարի մասնակցությամբ միջադեպի մասին
 |news.am|
17:57 - 11 փետրվարի, 2020

Վերահսկողական գործառույթները շատ կարևոր են բոլորի համար. քաղաքապետը` Շենգավիթի ղեկավարի մասնակցությամբ միջադեպի մասին |news.am|

news.am: Քաղաքային իշխանությունները մշտապես վերահսկողություն են իրականացնում ՊՈԱԿ-ներում եւ իրենց ենթակա այլ կազմակերպություններում: Այս մասին, այսօր` փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` մեկնաբանելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը:

«Վերահսկողությունը մեկ հիմնական նպատակ է հետապնդում` մանկական հաստատություններն ապահովել առավել որակյալ սննդով»,- նշեց նա` հավելելով, որ միջադեպի մանրամասներին ծանոթ չէ:

Հիշեցնենք, որ օրերս մամուլում սկանդալային տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը իր մոտ է կանչել մանկապարտեզների տնօրեններին սննդի մատյաններով, ապա զանգահարել է Ոստիկանություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել