Վերացնել պարտադիր տեխնիկական զննությունը, նվազեցնել բնապահպանական հարկի չափն ու սահմանել նոր հարկատեսակ՝ ճանապարհներից օգտվելու համար. ԲՀԿ-ական պատգամավորների նախագիծը |tert.am|
07:49 - 20 նոյեմբերի, 2019

Վերացնել պարտադիր տեխնիկական զննությունը, նվազեցնել բնապահպանական հարկի չափն ու սահմանել նոր հարկատեսակ՝ ճանապարհներից օգտվելու համար. ԲՀԿ-ական պատգամավորների նախագիծը |tert.am|

tert.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանն ու Արթուր Գրիգորյանը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ են ներկայացրել, համաձայն որի պետք է վերացնել պարտադիր տեխնիկական զննությունը թե՛ դրա թերակատարման, թե՛ հնարավոր կոռուպցիոն գործարքների բացառման նպատակով:

Բացի այդ, նախատեսվում է նվազեցնել ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված բնապահպանական հարկի չափը ՀՀ-ում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների համար՝ դրա համար սահմանելով նոր դրույքաչափ՝ պայմանավորված ավտոտրանսպորտային միջոցի շարժիչային վառելիքի տեսակով, ինչը հիմնավորվում է նրանով, որ մթնոլորտային օդի աղտոտումը ուղղակիորեն փոխկապակցված է վառելիքի տեսակի հետ:

Միաժամանակ, նախագծերի փաթեթով նախատեսվել է նոր հարկատեսակի՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) ցանկացած ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի նախատեսում, որի նպատակն է գանձված հարկերը ուղղել ճանապարհաշինական աշխատանքների բարելավմանը և ընդլայնմանը:

Նախագծի հեղինակները նշում են, որ պարտադիր տեխզննումն իրենից ենթադրում է 70 կետից բաղկացած ավտոտրանսպորտային միջոցի զննություն, սակայն մեր իրականությունում անգամ լինում են դեպքեր, երբ տրանսպորտային միջոցը չի էլ մասնակցում այդ զննությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել