ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ մերժել է ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետի տեղակալ Սամսոն Առաքելյանին եւ նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վաղարշակ Լալայանին գրավով ազատելու որոշման դեմ դատախազ Հայկ Պետրոսյանի ներկայացրած բողոքը՝ ուժի մեջ թողնելով Գեղարքունիքի մարզի դատարանի որոշումը։

Նշենք, որ շաբաթներ առաջ Գեղարքունիքի մարզի դատարանը որոշում էր կայացրել փոխել Լալայանի եւ Էլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւ գրավի դիմաց ազատ արձակել նրանց կալանքից։ Այս որոշումը բողոքարկել էր դատախազությունը։