Վերաքննիչը մերժեց Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազության բողոքը  |news.am|
09:09 - 19 օգոստոսի, 2019

Վերաքննիչը մերժեց Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազության բողոքը |news.am|

news.am։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ քիչ առաջ որոշում կայացրեց մերժել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը, քննելով Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած բողոքը, որոշում էր կայացրել մասնակի բավարարել այն՝ արձանագրելով Արմեն Գևորգյանի իրավունքների խախտման փաստը։ Սակայն դատարանը վարույթն իրականացնող մարմնին չէր պարտավորեցրել վերացնել այդ խախտումը, քանի որ դատական ակտերի հրապարակման պահին ՀՔԾ-ն այլևս վարույթն իրականացնող մարմինը չէր և Գևորգյանի վերաբերյալ գործն ուղարկվել էր դատարան:

Դատախազությունը սակայն համարում է, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշումն օրինական է, ուստի բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել