Վերջին զանգին շրջանավարտների մասնակցությամբ պատահար չի եղել․ մեքենա է վարել 71 անչափահաս |24news.am|
09:02 - 25 մայիսի, 2019

Վերջին զանգին շրջանավարտների մասնակցությամբ պատահար չի եղել․ մեքենա է վարել 71 անչափահաս |24news.am|

24news.am: Վերջին զանգի օրը՝ մայիսի 24-ին հանրապետության ողջ տարածքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 207 մեքենա, որոնցից 71-ի դեպքում ղեկին անչափահասներ են եղել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Ընդհանուր առմամբ 207 մեքենաներից 89-ը Երևանից են տարվել հատուկ պահպանվող տարածք, 118-ը՝ մարզերից: Երևանում անչափահաս վարորդների թիվը 29 է, մարզերում՝ 42-ը: 207-ից 37 դեպքում տրանսպորտային միջոցների վարորդները եղել են ոչ սթափ վիճակում»,- նշում է ոստիկանությունը:

Մայիսի 24-ին անչափահասների մասնակցությամբ որևէ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել