armtimes.com: Վերջնական որոշում է կայացվել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը աճուրդի հանել 16.5 մլն դոլար մեկնարկային գնով: Այս մասին երեկ ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Հիմա վերջնական հանձնման-ընդունման եւ գրանցման աշխատանքներն ենք իրականացնում: Մի քանի օրվա գործ է մնացել»,- ասաց Բաբայանը: Նա նշեց, որ արդեն իսկ հետաքրքրվող անձինք կան, սակայն անուններ չտվեց: