Վթարի է ենթարկվել զինծառայողների տեղափոխող բեռնատարը. 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց |shamshyan.com|
05:53 - 23 օգոստոսի, 2019

Վթարի է ենթարկվել զինծառայողների տեղափոխող բեռնատարը. 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց |shamshyan.com|

Տավուշի մարզում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03:30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարեւանությամբ ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով ավտոմեքենայում գտնվող պայմանագրային զինծառայողները թեթեւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Վիրավորներից մի մասին ավտոմեքենայից դուրս են բերել զինծառայողները, մի մասին էլ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով, բոլոր վիրավորները պայմանագրային զինծառայողներ են, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել