Վիգեն Սարգսյանը չի հրավիրվել հարցաքննության. Հայկ Գրիգորյան |aysor.am|
11:26 - 30 հոկտեմբերի, 2019

Վիգեն Սարգսյանը չի հրավիրվել հարցաքննության. Հայկ Գրիգորյան |aysor.am|

aysor.am: ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը չի հրավիրվել հարցաքննության, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Որքանով տեղյակ եմ՝ ՀՀ-ում չէ, չի հրավիրել, չէ», - ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ նորություն կա գործի վերաբերյալ՝ Գրիգորյանը պատասխանեց.

«Այստեղ նորության խնդիր չկա, կան տվյալներ, որոնք վկայում են, որ հանձնաժողովի կողմից բնակարաններ են հատկացվել անձնաց, որոնց ավելի ուշ պետք է հատկացվեր կամ էլ պետք է հատկացվեր հանձնաժողովի քննարկման, այլ ոչ թե միանձնյա որոշման շրջանակներում», - ասաց նա:

Գրիգորյանը նաև նշեց, որ Վիգեն Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Վիգեն Սարգսյանին առնչվող գործը ուղարկվել է ՀՔԾ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել