Վիգեն Սարգսյանին մեղադրանք չի առաջադրվել, այլ մեղադրյալներ եւս չկան |pastinfo.am|
11:10 - 29 հոկտեմբերի, 2019

Վիգեն Սարգսյանին մեղադրանք չի առաջադրվել, այլ մեղադրյալներ եւս չկան |pastinfo.am|

pastinfo.am: ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անունը շոշափող քրեական գործի շրջանակներում որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել և Վիգեն Սարգյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ։ Այս մասին ասաց ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։

Սակայն քրեական գործը մի քանի օր ՀՔԾ-ում քննվելուց հետո՝ հոկտեմբերի 4-ին դատախազը պահանջեց քրեական գործը եւ նորից ուղարկեց հետ՝ քննչական կոմիտե։

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների գործերով նախաքննությունը կատարվում է հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել