Վլադիմիր Պուտինը Նուրսուլթան Նազարբաևի հետ քննարկել է սիրիական ճգնաժամի վերաբերյալ հարցեր |tert.am|
17:07 - 07 մարտի, 2020

Վլադիմիր Պուտինը Նուրսուլթան Նազարբաևի հետ քննարկել է սիրիական ճգնաժամի վերաբերյալ հարցեր |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարաբևը հեռախոսային զրույցի ընթացքում քննարկել են սիրիական ճգնաժամը, ինչպես նաև Նազարբաևի` Մոսկվա կատարալիք այցը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ղազախստանի առաջին նախագահի մամուլի ծառայությունն իր հերթին նշել է, որ զրուցակիցները կարծիքներ են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ հարցերի` այդ թվում սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ վերջերս տեղի ունեցած ռուս-թուրքական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքների մասին: 

«Զրույցի ավարտին կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ ղազախա-ռուսական քաղաքական շփումներն այս տարի մեծ թափով են զարգանում»,- հայտնել է Նազարբաևի մամուլի ծառայությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել