armenpress.am: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը բացել Է Կերչի նեղուցով Ղրիմի կամրջի երկաթուղային մասի երթեւեկությունը: Հայտնել Է ՌԻԱ Նովոստին:

Թամանում կայացած հանդիսավոր արարողությանը պետության ղեկավարը մեկնումի հրաման տվեց, եւ Ղրիմ ուղեւորվող առաջին գնացքը Սանկտ Պետերբուրգի Մոսկովսկի կայարանից շարժվեց Սեւաստոպոլ: «Տավրիա» անվանումը կրող շարժակազմը մեկնեց դեկտեմբերի 23-ին ժամը 14:00-ին եւ թերակղզի կժամանի դեկտեմբերի 25-ի ժամը 09:25-ին: Այսպիսով, գնացքը ճանապարհին կգտնվի 43 ժամ 25 րոպե: Կերչի նեղուցով կամրջի երկարությունը 19 կիլոմետր Է, այն դարձել Է ամենաերկար կամուրջը Ռուսաստանում: Կամուրջը կառուցվել Է դաշնային բյուջեի հաշվին, դրա ընդհանուր արժեքը կազմել Է գրեթե 228 միլիարդ ռուբլի: Կամրջի ավտոմոբիլային մասը բացվել Է 2018 թվականի մայիսի 15-ին, մարդատար ավտոմեքենաների եւ ավտոբուսների երթեւեկությունը գործարկվել Է հաջորդ օրը: