Վճռաբեկը Ժիրայր Սեֆիլյանի գործով նիստ է նշանակել |a1plus.am|
07:50 - 17 դեկտեմբերի, 2019

Վճռաբեկը Ժիրայր Սեֆիլյանի գործով նիստ է նշանակել |a1plus.am|

a1plus.am։ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով Վճռաբեկ դատարանը նիստ է նշանակել։ Ինչպես հայտնեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը, նիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին։

Այս նիստի ընթացքում կքննվի նաեւ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի եւ Սասունիկ Կիրակոսյանի եւ Հրայր Թոփչյանի պաշտպան Գեորգի Մելիքյանի բողոքները։

Բողոքները դատարան էին ներկայացվել դեռ նախորդ տարվա օգոստոս ամսին։ Պաշտպանական կողմը պահանջում է արդարացնել նրանց։

Առաջին ատյանի դատարանը Սեֆիլյանին դատապարտել էր 10 տարի 5 ամսվա ազատազրկման։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ամբողջությամբ ապացուցված էր համարել, որ Ժիրայր Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ։ Հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:

Վերաքննիչ դատարանն էլ, չնայած փաստաբանների արդարացման պահանջին, մեղմացրեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով պատժաչափերը։

Ժիրայր Սեֆիլյանի՝ 10 տարի 5 ամիս պատժաչափը դարձրեց հինգ ու կես տարի: 

Շարունակությունը՝ a1plus.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել