«Վովայի Արշակը» Իոաննիսյանի դեմ հայց է ներկայացրել` իրեն «քրեական հեղինակություն» անվանելու համար
06:19 - 08 հունիսի, 2019

«Վովայի Արշակը» Իոաննիսյանի դեմ հայց է ներկայացրել` իրեն «քրեական հեղինակություն» անվանելու համար

news.am։ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը («Վովայի Արշակ») քաղաքացիական հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ:

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Հայցի պատճառը այն է, որ Դանիել Իոաննիսյանը Արշակ Հակոբյանին անվանել է «քրեական հեղինակություն»: Հակոբյանը զրպարտություն համարվող տեղեկության հերքում և փոխհատուցում է պահանջում, սակայն Դատալեքսում նշված չէ, թե ինչ չափի փոխհատուցում է պահանջում Հակոբյանը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել