Վտանգավո՞ր է Սևանա լճում լողալը. մեկնաբանում է առողջապահության նախարարը |shantnews.am|
16:17 - 08 հուլիսի, 2019

Վտանգավո՞ր է Սևանա լճում լողալը. մեկնաբանում է առողջապահության նախարարը |shantnews.am|

shantnews.am: «Սևանա լճից վերցված նմուշների լաբորատոր արդյունքները դեռ հայտնի չեն, երբ հայտնի դառնա, մենք կիրազեկենք հանրությանը և համապատասխան միջոցներ կձեռնարկենք: Ողջ աշխարհում այս տարի գրանցվել է ամենաբարձր ջերմաստիճանը: Խնդիրն առկա է թե´ ծովերում, թե´ լճերում, նաև Սևանում»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում` անդրադառնալով Սևանա լճի «ծաղկման» խնդրին:

Նախարարը նշել է, որ այս պահին չի կարող հորդորել լողալ կամ չլողալ Սևանա լճում, և, ամենայն հավանականությամբ, վաղը կամ մյուս օրը հայտնի կդառնան լաբորատոր փորձաքննության արդյունքները:

Արսեն Թորոսյանը հիշեցրել է, որ ինքն անցած տարի լողացել է Սևանա լճի չկանաչած հատվածներում, իսկ այս տարի ամեն բան վերջնական պարզ կլինի փորձաքննությունից հետո:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել