Վրաստանը հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպանին |aliq.ge|
13:29 - 24 ապրիլի, 2020

Վրաստանը հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպանին |aliq.ge|

aliq.ge: Վրաստանը հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպանին: Այս մասին տեղեկություն են տարածում վրաստանյան լրատվամիջոցները: Դեռևս պարզ չէ՝ արդյոք սա կապված է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Ուկրաինայի փոխվարչապետ (բարեփոխումների գծով) հնարավոր նշանակման հետ:

Վրաստանի արտգործնախարարությունը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է լուրը:

Դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն ևս հստակ չի պատասխանել իրեն հետ կանչելու հետ կապված հարցին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել